Հայաստանն ու Վրաստանը բարեկամական խորհրդի ստեղծմամբ կամրապնդեն լավ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i130186-Հայաստանն_ու_Վրաստանը_բարեկամական_խորհրդի_ստեղծմամբ_կամրապնդեն_լավ_հարաբերությունները
Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ամրապնդելու, երկրու երկրների հարաբերությունները քրիստոնեական արժեքների և սկզբունքների հիմա վրա նորացնելու նպատակով հայ և վրացի մշակույթի, արվեստի մի շարք գործիչներ պատրաստվում են ստեղծել բարեկամության խորհուրդ: Այս գաղափարին իրենց հավատարմությունն են հայտնել 500 վրաց և նույնքան էլ հայ արվեստագետներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 06:56 Asia/Tehran
  • Հայաստանն ու Վրաստանը բարեկամական խորհրդի ստեղծմամբ կամրապնդեն լավ հարաբերությունները

Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ամրապնդելու, երկրու երկրների հարաբերությունները քրիստոնեական արժեքների և սկզբունքների հիմա վրա նորացնելու նպատակով հայ և վրացի մշակույթի, արվեստի մի շարք գործիչներ պատրաստվում են ստեղծել բարեկամության խորհուրդ: Այս գաղափարին իրենց հավատարմությունն են հայտնել 500 վրաց և նույնքան էլ հայ արվեստագետներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու երկրների մշակույթի, արվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչների բարեկամության տեսակոնֆերանսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի նախագահ Գագիկ Մանասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրաստանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ փակել էր օդային և ցամաքային տարածքը Հայաստան  զենքի մատակարարումը խափանելու համար:

«Վրաստանում կա առողջ մտավորականություն, որը համաձայն չէ իր երկրի վարած քաղաքականությանը: Նրանք մեզ առաջարկել են որպես մխիթարանք, որպես զղջում Հայաստանի մտավորականների հետ վերստեղծել մշակութային, հոգևոր կապեր, և այդ ամենը դնել քրիստոնեական սկզբունքների  և արժեքների վրա: Մենք ընդառաջել ենք նրանց»,-շեշտեց Մանասյանը:

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են Վրաստանում հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք կարող են հանրային կարծիք ձևավորել: Նրանցից են Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, որի օրհնությամբ իրականացվում է գաղափարը, ռեժիսոր, դերասան Ռոբերտ Ստրուան և այլք:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ բարեկամական հարաբերությունների դրսևորման ձևերից մեկը հայ, վրացի և այլ ազգերի արտիստների համագործակցությամբ սեպտեմբերին ներկայացված «Ռադամիս» օպերայի աշխատանքների շնորհանդեսն է: Օպերայի բեմադրական աշխատանքները հավանաբար կվերսկսվեն գարնանը:

Տեսակապով քննարկմանը միացած Վրաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Գվարիշվիլին էլ նշեց, որ համավարակի պատճառով անհնարին է դարձել միջազգային մի շարք նախագծերի իրականացումը, ինչպես նաև հայ-վրացական «Ռադամիս» ծրագրի իրագործումը, որը շատ նշանակալի է: «Չնայած պատերազմին, համավարակին, ճգնաժամին այն այնուամենայնիվ կյանքի կկոչվի, իսկ բարեկամության խորհրդի շրջանակում մենք մեր ջանքերը կմիավորենք մշակույթը պահպանելու համար»,-ասաց նա:

Հայկական կողմից միջոցառմանը ներկա էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, բալետի արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը և այլք:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի և Վրաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիաները։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/