Նոյեմբերի 13-ից մինչ այսօր ԼՂ-ում հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն
Դեկտեմբեր 28, 2020 11:42 Asia/Tehran
ԼՂ-ի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշել է, որ այս պահին Հադրութի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂ-ի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
aysor.am
Պիտակ