Բողոքի ակցիա Հայաստանի ԱԺ-ի դիմաց
Դեկտեմբեր 29, 2020 12:36 Asia/Tehran
Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի հրաժարականի հարցը քննարկվելու ժամանակ, ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը:
Հայաստանի ԱԺ-ի շենքի դիմաց հակակառավարական հանրահավաք է տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Փաշինյանի դեմ և նրա հրաժարականն են պահանջել:
Ոստիկանության ուժերը բողոքարարների մուտքը Ազգային ժողով կանխելու համար շարքով կանգնել էին շենքի մուտքի առջև: Նրանք ձերբակալել են ակցիայի 8 մասնակիցների: