Բողոքի ակցիա Հայաստանի ԱԺ-ի դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i130335-Բողոքի_ակցիա_Հայաստանի_ԱԺ_ի_դիմաց
Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի հրաժարականի հարցը քննարկվելու ժամանակ, ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2020 12:36 Asia/Tehran

Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի հրաժարականի հարցը քննարկվելու ժամանակ, ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը:

Հայաստանի ԱԺ-ի շենքի դիմաց հակակառավարական հանրահավաք է տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Փաշինյանի դեմ և նրա հրաժարականն են պահանջել:

Ոստիկանության ուժերը բողոքարարների մուտքը Ազգային ժողով կանխելու համար շարքով կանգնել էին շենքի մուտքի առջև: Նրանք ձերբակալել են ակցիայի 8 մասնակիցների: