ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130362-ՀՀ_պաշտպանության_նախարարն_այցելել_է_ՌԴ_102_րդ_ռազմակայան
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 08:40 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio