Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i131043-Համավարակի_սկզբից_ի_վեր_առաջին_անգամ_Թբիլիսիից_Մոսկվա_չարտերային_թռիչքը_կիրականացվի_Երևանով
Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 13:34 Asia/Tehran
  • Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով

Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով:

Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքներն իրականացվում են «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:

«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,-նշել են ավիաընկերությունում:

Համավարակով պայմանավորված Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով: Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսումը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio