Ռուսական գազը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i136264-Ռուսական_գազը_Հայաստան_կտեղափոխվի_Ադրբեջանի_տարածքով
Ռուսաստանը հայտարարել է, որ կարճ ժամանակով, ռուսական գազը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2021 06:28 Asia/Tehran
  • Ռուսական գազը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանը հայտարարել է, որ կարճ ժամանակով, ռուսական գազը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պետական ​​«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դեպի հայաստան փոխանցվող ռուսական գազը ժամանակավորապես անցնելու է Ադրբեջանի տարածքով ՝ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով:

Ռուսական ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության հետ՝ այդ երկրի տարածքով Հայաստան գազ տեղափոխելու վերաբերյալ:

«Գազպրոմը» նշել է, որ համաձայն պայմանավորվածության, «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում վերանորոգման ընթացքում գազը հայ  սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի  միջոցով:

Գազատարի վերանորոգման ավարտից հետո, որը կտևի երեք շաբաթ, գազի փոխանցումը կշարունակվի Ռուսաստան-Վրաստան գազատարով: