Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i136640-Հայաստանն_ու_Վրաստանը_ակտիվորեն_բանակցում_են_ուղևորափոխադրումների_վերականգնման_հարցի_շուրջ._ԱԳ_նախարար
Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 16:19 Asia/Tehran
  • Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար

Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը:

Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե  ինչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված:

«Անցած շաբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ Ձեր բարձրացրած հարցը: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ թեպետ կան որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ենթակա են արագ լուծման

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio