Ղարաբաղի շփման գծում 2 հայ զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i14023-Ղարաբաղի_շփման_գծում_2_հայ_զինծառայող_է_զոհվել
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա,հրթիռային կայանք և տանկ: Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 07:24 Asia/Tehran
  • Ղարաբաղի շփման գծում 2 հայ զինծառայող է զոհվել

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա,հրթիռային կայանք և տանկ: Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը և Արամ Նիկոլայի Առուշանյանը:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպտակով`հ այկական կողմը  դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

armedia.am

26/4/2016