Ղարաբաղի շփման գծում 2 հայ զինծառայող է զոհվել
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա,հրթիռային կայանք և տանկ: Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը և Արամ Նիկոլայի Առուշանյանը:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպտակով`հ այկական կողմը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:
Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
armedia.am
26/4/2016