Կասպրշչիկին ներկայացրել են շփման գծում տիրող իրավիճակն ու Ադրբեջանի սադրիչ գործողությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i14146-Կասպրշչիկին_ներկայացրել_են_շփման_գծում_տիրող_իրավիճակն_ու_Ադրբեջանի_սադրիչ_գործողությունները
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը պարբերաբար տեղեկացվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում լարված իրադրության մասին: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 05:11 Asia/Tehran
  • Կասպրշչիկին ներկայացրել են շփման գծում տիրող իրավիճակն ու Ադրբեջանի սադրիչ գործողությունները

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը պարբերաբար տեղեկացվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում լարված իրադրության մասին: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը եւ Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Շեշտվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաեւ մոնիտորինգային եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ի օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ամբողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ եւ 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: