ՀՀ և Վրաստանի մաքսավորները Բագրատաշենի անցակետում քննարկվել են համագործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i143048-ՀՀ_և_Վրաստանի_մաքսավորները_Բագրատաշենի_անցակետում_քննարկվել_են_համագործակցության_հեռանկարները
Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 08:26 Asia/Tehran
  • ՀՀ և Վրաստանի մաքսավորները Բագրատաշենի անցակետում քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում և դրանից հետո մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը:

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է երկու գործընկեր կառույցների փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ավարտին հասցնելու նպատակով Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio