Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i145912-Եվրոպական_խորհրդի_նախագահ_Շառլ_Միշելը_Հայաստանում_է
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2021 20:31 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանում է

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հայատարարության մեջ:

Lurer.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio