ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/armenia-i146208-ԵՄ_հատուկ_ներկայացուցիչն_անդրադարձել_է_հայ_ադրբեջանական_սահմանին_տիրող_իրավիճակին
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 14:33 Asia/Tehran
  • ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող  իրավիճակին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio