Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i150120-Նիկոլ_Փաշինյանն_առանձնազրույց_է_անցկացնում_Իրակլի_Ղարիբաշվիլիի_հետ
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 12:17 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

yerevan-times.com