Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը
Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարներն այսօր kհանդիպեն Թեհրանում։
ՀՀ ԱԳՆ խոսնակն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպելու նպատակով
Միրզոյանի այցը Թեհրան տեղի է ունենում այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Իրանը Հայաստանի համար գոյատևման ելքն է, և որ Հայաստանը երբեք չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ:
Իրանի և Հայաստանի միջև սերտ հարաբերությունները հանգեցրել են երկու երկրների միջև սերտ համագործակցության: Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Իրանի հավասարակշռված մոտեցումը, նոր դուռ բացեց երկու երկրների հարաբերություններում, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան փակեցին իրենց սահմանները Հայաստանի համար:
2016 թվականից ի վեր Հայաստանը և Իրանը, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի հետ միասին, բանակցություններ են վարում «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ, որն Իրանը Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի միջոցով կկապի Եվրոպային: Որոշ հայ փորձագետներ ասում են, որ միջանցքը Չինաստան-Իրան ծովային տարանցիկ ճանապարհով կարող է կապվել չինական «Գոտի և ճանապարհ» նախագծին:
Սակայն այս օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հենվելով սիոնիստների խոստումների վրա և Թուրքիայի համագործակցությամբ, մտադիր է հասնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությանը, փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզները և Իրանին զրկել Հայաստանին հարևան լինելու իրավունքից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio