Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i154878-Այս_պահին_Թուրքիայի_հետ_որևէ_բանակցային_գործընթաց_դեռ_չի_ընթանում._Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 14:17 Asia/Tehran
  • Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։

Հայաստանի ու Թուրքիայի միջև այս պահին որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: Այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույց ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա»,– ասել է Միրզոյանը։

Չնայած սրան, նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։

armeniasputnik.am