Իրանի դեսպանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i156314-Իրանի_դեսպանը_հանդիպել_է_Հայաստանի_Բարձրագույն_դատական_խորհրդի_նախագահի_պաշտոնակատարի_հետ
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ: Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում Թեհրանի և Երեւանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 08:36 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը հանդիպել է  Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ: Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում Թեհրանի և Երեւանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհորին  հանդիպել է Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջահանգիրյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական ​​համակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և երկու երկրների միջև պատվիրակությունների փոխանակման արագացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կխորանա։

Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարն Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է  այցելել Հայաստան և ստորագրել համագործակցության և փոխօգնության հուշագիր։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio