Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156684-Արման_Անդրեասյանը_նվաճել_է_ըմբշամարտի_զինվորականների_աշխարհի_չեմպիոնի_կոչումը
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 14:32 Asia/Tehran
  • Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների  պայքարում Արման Անդրեասյանը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ արժանացել ոսկե մեդալի:

Մարզիկ-զինծառայողներ Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) նվաճել են աշխարհի փոխչեմպիոնի կոչումներ եւ արժանացել  արծաթե մեդալների:

Հարություն Մանուկյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Հայաստանի պատվիրակության ազատ ոճայինները, ընդհանուր առմամբ, նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղ՝ Ռուսաստանի Դաշնություն, 2-րդ տեղ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն):

armenpress.am