Ժան-Քրիստոֆ Բյուսոն․ Սյունիքը Հայաստան է. Էրդողանը՝ պատերազմի հրձիգ
https://parstoday.ir/hy/news/armenia-i157218-Ժան_Քրիստոֆ_Բյուսոն_Սյունիքը_Հայաստան_է._Էրդողանը_պատերազմի_հրձիգ
Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 12:57 Asia/Tehran
  • Ժան-Քրիստոֆ Բյուսոն․ Սյունիքը Հայաստան է. Էրդողանը՝ պատերազմի հրձիգ

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթը Աշխաբադում, որի ժամանակ նա կոչ էր անում թյուրքալեզու երկրներին լիովին աջակցել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջի հարցում։ Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմի հրձիգ»,-գրել է Բյուսոնը։

news.am