ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i157404-ՊԵԿ_աշխատակիցներն_արդեն_ծառայություն_են_իրականացնում_Գորիս_Կապան_ավտոճանապարհին._Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 09:03 Asia/Tehran
  • ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան  ավտոճանապարհին. Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:

Նոյեմբերի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնելու, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելու մասին: Նա հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

armenpress.am