Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i157614-Աղքատությունը_Հայաստանում_ավելացել_է._կան_սովյալներ
Աղքատությունը Հայաստանում 2020 թվականին գերազանցել է 2019-ի նույն ցուցանիշը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 08:52 Asia/Tehran
  • Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ

Աղքատությունը Հայաստանում 2020 թվականին գերազանցել է 2019-ի նույն ցուցանիշը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Եթե 2019թ-ին Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 43.8%-ը, ապա 2020-ին այդ թիվը հասել է 47.6-ի:

Ըստ այդմ` մեր երկրում աղքատության 3 հիմնական խմբեր են առանձնացվում.

• Պարենային կամ ծայրահեղ աղքատություն, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 23 828 դրամը։ Նրանց թիվը Հայաստանում 0.7 % է։ Այլ կերպ ասած` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը սոված է մնում։

• Աղքատության ստորին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 35 324 դրամը։ Նրանք 9.7% տոկոս են կազմում։

• Աղքատության վերին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 53 641 դրամը։ Նրանք 47.6% տոկոս են կազմում։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանում 1-ամսյա նվազագույն պարենային զամբյուղը 35 983 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 66 568։

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2020թ–ին 55 000 դրամից դարձավ 68 000։

https://armeniasputnik.am/20211203/aghqatutjuny-hajastanum-avelacel-e-kan-svovjalner-35893686.html

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio