ՀՌՕ երիտասարդ թռիչքային անձնակազմը գիշերային թռիչքներ է սկսել Հայաստանի լեռներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i157882-ՀՌՕ_երիտասարդ_թռիչքային_անձնակազմը_գիշերային_թռիչքներ_է_սկսել_Հայաստանի_լեռներում
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Էրեբունու ավիաբազայի երիտասարդ թռիչքային անձնակազմի զինծառայողները սկսել են թռիչքներն օրվա մութ ժամին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 08:49 Asia/Tehran
  • ՀՌՕ երիտասարդ թռիչքային անձնակազմը գիշերային թռիչքներ է սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Էրեբունու ավիաբազայի երիտասարդ թռիչքային անձնակազմի զինծառայողները սկսել են թռիչքներն օրվա մութ ժամին:

Դեսանտատրանսպորտային «Մի-8ՄՏՎ-5»-ի եւ հետախուզական-հարվածային «Կա-52»-ի անձնակազմերը կմշակեն թռիչքի հմտությունները` անջատված լուսային սարքերով եւ արտաքին նույնականացման ազդանշաններով, կյուրացնեն թռիչքն ու վայրէջքը լեռների սահմանափակ հարթակներում, թռիչքները եղանակային անբարենպաստ պայմաններում` առաջնորդվելով սարքերով:

Ներածական դասընթացի ընթացքում զինծառայողները մշակել են օդաչուական տարբեր տարրեր: Թեստերն ու հավաստագրումն անցնելուց հետո անձնակազմերին թույլատրվել է անկախ թռիչքներ իրականացն:

Ինժեներական եւ տեխնիկական անձնակազմի մասնագետները կանոնավոր ստուգումներ եւ տեխնիկայի նախապատրաստում են իրականացրել թռիչքների համար, ինչպես նաեւ կատարել են ՀՌՕ բազայի բոլոր ավիացիոն սարքավորումների ընթացիկ սեզոնային սպասարկումը:

news.am