Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i157948-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_240_նոր_դեպք._մահացել_է_28_քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341058 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 08:17 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341058 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2411285 վերջին մեկ օրում` 6006 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9477 պացիենտ. Մեկ օրում նվազել է 310-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 322406 անձ` վերջին մեկ օրում 522 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 7718 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:

https://news.am/arm/news/676142.html