ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/armenia-i157950-ՌԴ_խաղաղապահները_9_տոննա_մարդասիրական_բեռ_են_հասցրել_Լեռնային_Ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 08:18 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:

Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:  Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ռեժիմ է սահմանվել Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարը  վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

https://armenpress.am/arm/news/1070045.html