Բաղրամյան պողոտայից 10 անձ է բերման ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i158146-Բաղրամյան_պողոտայից_10_անձ_է_բերման_ենթարկվել
Այսօր, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 10 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 15:39 Asia/Tehran
  • Բաղրամյան պողոտայից 10 անձ է բերման ենթարկվել

Այսօր, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 10 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով, որ արձանագրություն կազմելուց հետո նրանք ազատ կարձակվեն։Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը ժամեր առաջ լարված էր։ Գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից վրդովված գերիների և անհետ կորածների հարազատները նախ փակեցին փողոցը, ապա փորձում էին այն փակ պահել, սակայն ոստիկանները ուժ կիրառելով փողոցից հեռացրեցին նրանց։Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել։ Նշենք նաև, որ այս պահին փողոցը բաց է։Հարազատները վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց են և հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

civic.am/