Կոպիրկին․ «Ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչությանն անվտանգության զգացում է հաղորդում»
https://parstoday.ir/hy/news/armenia-i158508-Կոպիրկին_Ռուսաստանցի_խաղաղապահների_ներկայությունը_Լեռնային_Ղարաբաղում_տեղի_բնակչությանն_անվտանգության_զգացում_է_հաղորդում
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները լուրջ ներդրում ունեն, «որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով», այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 12:20 Asia/Tehran
  • Կոպիրկին․ «Ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչությանն անվտանգության զգացում է հաղորդում»

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները լուրջ ներդրում ունեն, «որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով», այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանցի զինվորականների առկայությունը նման բարդ իրավիճակում խաղաղության և դրական զարգացումների գործոն է հանդիսանում», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նշել է ռուսաստանցի դիվանագետը:Ռուսաստանի Դաշնության դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեությանը՝ նշելով. «Դա բոլորին հետաքրքրող հարցերը քննարկելու հնարավորություն է։ Այդ ձևաչափը կարող է տարածաշրջանի երկրների հարաբերություններում դրական մթնոլորտ ստեղծել»:

civic.am/politics