Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում
https://parstoday.ir/hy/news/armenia-i158524-Գերիների_վերադարձի_ուղղությամբ_աշխատանքները_չեն_դադարում
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 13:40 Asia/Tehran
  • Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից իրենք իրենց աշխատանքը շարունակում են:

«Իրավական գործընթացներն ընթանում են, եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում իրենք իրենց աշխատանքը շարունակում են:

«Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար, մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:

armenpress.am