Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 161 դեպք. մահացել է 26 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i158566-Հայաստանում_մեկ_օրում_հաստատվել_է_կորոնավիրուսի_161_դեպք._մահացել_է_26_քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 765 դեպք, որից 326 հազար 304-ը`առողջացած, 7845-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 08:14 Asia/Tehran
  • Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 161 դեպք. մահացել է 26 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 765 դեպք, որից 326 հազար 304-ը`առողջացած, 7845-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7136 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 5567 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք, առողջացել է 472 քաղաքացի, արձանագրվել է մահվան 26 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 456 հազար 948-ի: