Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i158612-Բրյուսելում_մեկնարկել_է_Փաշինյանի_հանդիպումը_ԵԽ_նախագահ_Շառլ_Միշելի_հետ
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 18:29 Asia/Tehran
  • Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման մեկնարկի մասին տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։

armenpress.am