Հայաստանի ԱԳՆ խոսնակ. Մենք պատրաստ ենք բանակցել Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i158636-Հայաստանի_ԱԳՆ_խոսնակ._Մենք_պատրաստ_ենք_բանակցել_Թուրքիայի_հետ
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնաց նշանակելու Թուրքիայի արտգործնախարարի  հայտարարությունը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 05:59 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԳՆ խոսնակ. Մենք պատրաստ ենք բանակցել Թուրքիայի հետ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնաց նշանակելու Թուրքիայի արտգործնախարարի  հայտարարությունը: 

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով բանագնաց նշանակելու Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին ասել է.«Հայաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ»:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն երկուշաբթի օրն այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է.««Մոտ ապագայում մենք կընտրենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հատուկ բանագնաց»:

1993 թվականից՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մթագնել և երկու երկրների միջև սահմանները փակվել  են։