Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i159170-Հայ_հույն_և_կիպրացի_դիպուկահարները_ավարտել_են_զորավարժությունները
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 17:18 Asia/Tehran
  • Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Կիպրոսի պաշտպանության նախարարության կայքը։

Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը ESEA առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում:

«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի  միջև Եռակողմ համագործակցության ծրագրի իրականացման հետ համատեղ, զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի գերազանց համագործակցությունը»,- նշում է կայքը։

armenpress.am