Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է կայանա այս ամիս
https://parstoday.ir/hy/news/armenia-i160326-Թուրքիայի_և_Հայաստանի_հատուկ_ներկայացուցիչների_առաջին_հանդիպումը_հնարավոր_է_կայանա_այս_ամիս
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն , փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2022 13:13 Asia/Tehran
  • Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է կայանա այս ամիս

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն , փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ, բայց սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,- ասել է թուրք նախարարը: Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր , որ առաջին նման հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։

Նշենք , որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կօգնի բարելավել իրավիճակը տարածաշրջանում։ Նա նաև նշել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին։

Հիշեցնենք ՝ Անկարան հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Երևանը՝ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

yerevan-times.com