Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
Հունվար 03, 2022 13:48 Asia/Tehran
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir (http://iranairtour.ir/) կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
.aysor.am
Պիտակ