Ավետման լույսը՝ բոլորիս տներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i160718-Ավետման_լույսը_բոլորիս_տներում
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 05, 2022 15:10 Asia/Tehran
  • Ավետման լույսը՝ բոլորիս տներում

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

«Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ» (Եսայի 9:6),- մարգարեացել էր Եսայի մարգարեն դեռ Քրիստոսի Ծնունդից առաջ։ Այո՛, Քրիստոս ոչ թե ծնվեց, այլ տրվեց մեզ։ Քանզի թեպետ և Նրա ծնունդը Սուրբ Կույսից նման էր մարդկային ծնունդին, սակայն Նա գոյություն ուներ ամեն բանից առաջ, ուստի՝ ոչ թե ծնվեց, այլ տրվեց մեզ։

Քրիստոսի ծնունդը լույս է՝ ավետիս։ Այսօր՝  Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում է եկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։