Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i161342-Հայաստանը_պետք_է_4_նախապայման_կատարի._Թուրքիայի_մեջլիսի_նախկին_փոխնախագահ
Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 08:58 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։

Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալեաթ Փաշա միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։

Ըստ Հասան Քորքմազջանի Հայաստանը պետք է կատարի հետեւյալը.

1.Անմիջապես իրականացնել 2020—ի նոյեմբերի 9–ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:

2. Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հայտնի դրա մասին։

3.Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից» քանի որ հենց ՄԻԵԴ–ում Փերինչեք–Շվեցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։

 4.Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին եւ  ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված եւ թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը–խմբ)

news.am