Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i161510-Էրդողանը_Հայաստանին_խորհուրդ_է_տվել_ճիշտ_գնահատել_տարածաշրջանում_երկարաժամկետ_խաղաղության_հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 14:39 Asia/Tehran
  • Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»։

Ելույթ ունենալով Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանը ուշադրությունը հրավիրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների լույսի ներքո, հայտնում է «Անադոլուն»։

Նա անդրադարձել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին։

«Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարեւոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

news.am