Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով
Հունվար 15, 2022 15:30 Asia/Tehran
Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում:
Էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ն է։
armenpress.am
Պիտակ