Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց. Միրզոյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կոնկրետ ամսաթվով և վայրով այս պահին նախատեսված չէ, նախատեսված է համանախագահների տարածաշրջանային այց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին, թե արդյոք առաջիկայում օրակարգում կա համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:
«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հանդիպում՝ դեռևս կոնկրետ ամսաթվով, վայրով նախատեսված չէ: Այս պահին կա նախատեսված Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան»,-ասաց Միրզոյանը:
Նախարարը նկատեց, որ այդ հարցը վաղուց արդեն քննարկվում, բայց պարբերաբար հետաձգվում է: «Պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը»,- նշեց Միրզոյանը:
armenpress.am