Իրանի նանոարտադրանքի արտահանման ծավալն աճել է 110 տոկոսով
(last modified Thu, 31 Oct 2024 08:51:06 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 12:21 Asia/Tehran
  • Իրանի նանոարտադրանքի արտահանման ծավալն աճել է 110 տոկոսով

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Նանո և միկրո տեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ անցած տարի նանոարտադրանքի արտահանումն աճել է 110 տոկոսով՝ հասնելով 145 միլիոն դոլարի։

Էմադ Ահմադվանդն ասել է. «Անցած տարի Իրանի նանոարտադրանքի իրացման ծավալը կազմել է 1 միլիարդ 620 միլիոն դոլար, որից գրեթե 91 տոկոսն իրացվել է ներքին շուկայում, իսկ մոտ 9 տոկոսն արտահանվել է թիրախային շուկաներ։

Նա հավելել է․ «Նանոարտադրանքի արտահանման ծավալը կազմել է 145 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 110 տոկոսով։ Արտադրանքի 60%-ն արտահանվել է Իրաք, Սիրիա, Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա»։

Ըստ այդմ՝ Իրաքը գնել է 5,33 մլն դոլարի, Սիրիան՝ 20 մլն դոլարի, Հնդկաստանը՝ 9,14 մլն դոլարի, Չինաստանը՝ 4,4 մլն դոլարի, Թուրքիան՝ 1,10 մլն դոլարի նանոարտադրանք։

 

Պիտակ