Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. Արարատ Միրզոյան
(last modified Thu, 31 Oct 2024 07:54:55 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 11:24 Asia/Tehran
  • Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և այդ համատեքստում հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի մոտեցումներին։

Միրզոյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Անշուշտ, ԵՄ ուղղությամբ մեր քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ չկա մի բան, որ Հայաստանն անի, և «դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ»։

 

Պիտակ