Հայաստանը պատրաստվում է մասնակցել թուրքական դիվանագիտական ​​համաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i162578-Հայաստանը_պատրաստվում_է_մասնակցել_թուրքական_դիվանագիտական_համաժողովին
Հայաստանի վարչապետը հայտարարել է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական ​​հանդիպմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 07:37 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստվում է մասնակցել թուրքական դիվանագիտական ​​համաժողովին

Հայաստանի վարչապետը հայտարարել է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական ​​հանդիպմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամության մասին։

Երևանիից Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է, և եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Անթալիայի հանդիպմանը։
Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովը կանցկացվի 2022 թվականի մայիսի 11-ից 13-ը։ Հաղորդման համաձայն՝ համաժողովում քննարկվելու է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում։

Հայաստանի ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովին։