ՀՀ և ԵՄ միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն կողմերի գործընկերությունը. Արարատ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i162690-ՀՀ_և_ԵՄ_միջև_բաց_սահմաններն_ավելի_կզարգացնեն_կողմերի_գործընկերությունը._Արարատ_Միրզոյան
Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն կողմերի միջև գործընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 08:56 Asia/Tehran
  • ՀՀ և ԵՄ միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն կողմերի գործընկերությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն կողմերի միջև գործընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկար:

«Այսօր ես անհատական կողպեք կախեցի «Շենգենյան համաձայնություն» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»,-նշել է Միրզոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը  աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում:

armenpress.am