ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i162702-ՔՊ_ն_որոշել_է_նախագահի_թեկնածու_առաջադրել_Արայիկ_Հարությունյանին._ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 11:21 Asia/Tehran
  • ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։

«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,– գրում է կայքը:

Լրատվամիջոցը մեկնաբանության համար փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։

armeniasputnik.am