ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել վերջին շրջանում հնչող մեկնաբանությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i162770-ՀՀ_նախագահի_աշխատակազմը_հայտարարություն_է_տարածել_վերջին_շրջանում_հնչող_մեկնաբանությունների_վերաբերյալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել վերջին օրերին տարբեր անձանց կողմից հնչող մեկնաբանությունների վերաբերյալ: Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 15:33 Asia/Tehran
  • ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել վերջին շրջանում հնչող մեկնաբանությունների վերաբերյալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել վերջին օրերին տարբեր անձանց կողմից հնչող մեկնաբանությունների վերաբերյալ: Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները»:

ՀՀ նախագահի աշխատակազմն ընդգծում է` նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է:

yerevanlur.am