ՔՊ-ն այս պահին որևէ որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i162830-ՔՊ_ն_այս_պահին_որևէ_որոշում_չունի_նախագահի_թեկնածու_առաջադրելու_վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2022 12:45 Asia/Tehran
  • ՔՊ-ն այս պահին որևէ որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները:

«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին, ինչպես նշեցի, որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասաց Աղաջանյանը:

armenpress.am