Քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ-ում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i163022-Քաղաքացին_սպառնացել_է_պայթեցնել_ՀՀ_ում_ԱՄՆ_և_ՌԴ_դեսպանատներ
Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 14:33 Asia/Tehran
  • Քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ-ում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ

Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել:

Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի, այժմ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ե. Պետրոսյանին հայտնաբերելու համար:

aysor.am