«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163036-expo_2020_dubai_համաշխարհային_ցուցահանդեսում_կնշվի_Հայաստանի_ազգային_օրը
Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 16:09 Asia/Tehran
  • «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար:

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի համար ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունն ու մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կարողությունները։ Հայաստանի ազգային օրը այս համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։

civic.am