Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են սահմանագծման ու սահմանազատման գործընթացին
Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել սահմանագծման և սահմանազատման գործընթացն անվերապահորեն սկսելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«Բաքուն աջակցում է առանց որևէ նախապայմանի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին»:
Բայրամովը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների զատումը, և Ադրբեջանը կողմ է, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ սկսվի։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույնպես վերջերս արած հայտարարության մեջ ասել էր, որ երկիրը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, երկու երկրները բազմիցս բախվել են սահմանամերձ շրջաններում։