Հայաստանի իշխող կուսակցությունը քննարկում է նոր նախագահին թեկնածության հարցը
Հայաստանի իշխող կուսակցությունը դեռևս որևէ թեկնածու չի առաջադրել նախագահի պաշտոնի համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցությունը, որը զբաղեցնում է խորհրդարանի 107 տեղերից 71-ը, դեռ բանակցություններ է վարում հունվարի 23-ին հրաժարական տված նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինելու հնարավոր թեկնածուների հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Օհանջանյանն ասել է, որ կուսակցությունըդ եռևս որոշում չի կայացրել Սարգսյանին փոխարինող թեկնածուի վերաբերյալ և քննարկումները շարունակվում են:
Օհանջանյանն անպատասխասն է թողել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրելու վերաբերյալ լրագրողների հարցերը:
հայկական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով Սարգսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ հետաքննությանը, գրել է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ, բացի ՀՀ քաղաքացիությունից, նա ունեցել է Սենթ Քիթսի և Նևիսի (Կարիբյան կղզի՝ մոտ 52000 բնակչությամբ) քաղաքացիություն, ինչի բացահայտումցիօ հետո, րաժարականն նախուսափելի էր: Հայաստանի Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ երկքաղաքացիներն իրավունք չունեն ընտրվել նախագահ:
Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել երկրի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցություն չունենալու պատճառով։